կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 16:11
Աշխարհ

ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ

Իրանական քաղաքական գործիչների դեմ ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցների կիրառումը հիասթափություն և պաշտոնական Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. գրում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Մուսավիի խոսքով՝ Միացյալ Նահանգները հուսահատորեն փորձում է Իրանի խորհրդարանական ընտրությունները թիրախը դարձնել, այդքան վախենում են ժողովրդական մասնակցությունից: «Նրանք, ովքեր պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն և առավելագույն ճնշում են գործադրել ավելի քան 83 միլիոն իրանցիների նկատմամբ, այժմ հուսահատ կերպով փորձում են կենտրոնանալ Իրանում կայանալիք ընտրությունների վրա, եւ դա ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վախենում ժողովրդավարությունից եւ ժողովրդական մասնակցությունից», - նշել է նա ու հավելել. «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ու ժողովրդին ձեր խելագար եւ բռնի պատժամիջոցները չեն անհանգստացնում: Նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի ապագա»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցանկը: