Միասին կարող ենք
կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 12:39
Քաղաքական

Հայաստանում և Մոլդովայում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանում և Մոլդովայում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մոլդովայում այժմ գրանցված է մոտ 14 հազար ՀԿ, Հայաստանում՝ շուրջ 9 հազար։ Մեծ մասը ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, մերձավոր արտասահմանի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման համար»,- լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։