|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ մի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին վնասվածքը ստացել է Սևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Խ․-ն իր վարած «Infinti» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Աբովյան փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին, իսկ բուժօգնության դիմած քաղաքացին եղել է նշված ավտոմեքենայի ուղևոր։