կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-17 17:15
Աշխարհ

Ուկրաինան քրեական գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի դեմ՝ Ղրիմ այցելելու համար

Ուկրաինան քրեական գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի դեսպանի դեմ՝ Ղրիմ այցելելու համար

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Մոլդովայում Ադրբեջանի դեսպան Գոդսի Օսմանովի դեմ «Ղրիմ անօրինական այցի համար»:

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը յոթ ամիս նստել է Բաքվի բանտում Արցախ այցելելու համար, իր ֆեյսբուքյան էջում արդարացիորեն նշել է, որ «այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ Ադրբեջանը, հետապնդելով բլոգերներին Ղարաբաղ գնալու համար, ուղարկում է իր դիվանագետներին Ղրիմ՝ ակնհայտորեն ակնարկելով, որ իրենք խորապես չեն մտածում Ուկրաինայի օրենքների մասին, և Բաքվի համար նորմալ է խախտել Ուկրաինայի օրենքները»:

«Գործերի այսպիսի շրջադարձն ինձ համար հետաքրքիր է այն իմաստով, որ Ալիևի վարչակարգն ինքն է բացել Պանդորայի արկղը՝ բռնելով ինձ 2016-ին՝  2011-ին Ղարաբաղ անմեղ այց կատարելու համար: Այժմ Ադրբեջանը՝ ի դեմս Մոլդովայում իր դեսպանի, դարձել է զոհ: Ինչպես ասում են՝  ուրիշի համար փոս մի՛ փորեք՝ ինքներդ կընկնեք դրա մեջ:

Տեսնենք, թե ուր կտանի հետաքննությունը, որը վարում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: Փոփքորն պատրաստենք: Գուցե ստիպված լինեք ձեր դեսպանին Քիշնևից հանել ամենախիստ գաղտնիության պայմաններում, Ալիևի ինքնաթիռով՝ դիվանագիտական փոստի միջոցով, հենց նրանով, որով ինձ Մինսկից տարան Բաքու։ Կատակում եմ. բնականաբար, հարցը կփակեն»,- գրել է Լապշինը: