|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվեցին 111 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Նենսի Փելոսին:
«Ես հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Ինձ համար պատիվ էր գլխավորել Կոնգրեսի պատվիրակությունը, որն այցելեց Ցեղասպանության հուշահամալիր (Ծիծեռնակաբերդ)՝ հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին:
Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի նման սարսափը երբեք չկրկնվի»,- նշել է Փելոսին: