Միասին կարող ենք
կարևոր
1366 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 12:05
Հասարակություն

Դուք չկաք այլևս հարյուրավոր ջավախահայերի և ուսանողների համար. գնացեք թուրքի կոշիկը լպստող վարչապետի հետ խորոված ուտելու. Շիրակ Թորոսյանի նախկին ուսանող

Դուք չկաք այլևս հարյուրավոր ջավախահայերի և ուսանողների համար. գնացեք թուրքի կոշիկը լպստող վարչապետի հետ խորոված ուտելու. Շիրակ Թորոսյանի նախկին ուսանող

Նախկինում երկար տարիներ ՀՀԿ, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի նախկին ուսանող, ջավախահայ Սեդրակ Մուրադյանը բաց նամակ է գրել Շիրակ Թորոսյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարոն Թորոսյան,

«Շատ տպավորիչ» էր այսօր տեսնել ամոթալի քաղաքացու օրվա «տոնի» վերաբերյալ գրառում ձեր ֆեյսբուկյան էջում, բայց ոչ մի բառ անգամ չտեսա ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ վերաբերյալ: Եթե 4-5 տարի առաջ այդպիսի բան տեսնեի, գուցե և զարմանայի, բայց դուք ոչ մի բանով ինձ այլևս չեք զարմացնում...

Պարոն Թորոսյան, անկեղծորեն եմ ասում. այն գիտելիքը, որ մեզ՝ ուսանողներիս, տարիներ շարունակ փոխանցել եք, հատկապես ինձ, ես երբեք չեմ մոռանա և երբեք չեմ ուրանա: Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել իմ վրա, որի համար ես միշտ շնորհակալ եմ լինելու ձեզ:

Բայց այսօր դուք, մեղմ ասած, լուռ եք, շատ լուռ:

Այն Շիրակ Թորոսյանին, ով գովերգում ու պաշտում էր իր ՀԱՅՐԵՆԻՔԸ ես այլևս չեմ ճանաչում: Չեմ ճանաչում այն Շիրակ Թորոսյանին, ով լցված էր պապական վրեժով, ով կորցրած Հայրենիքի համար ողբ էր ապրում և հպարտորեն խոսում էր Ջավախքի և Արևմտյան Հայաստանի մասին: Բայց ես արդեն հասկացել եմ, թե ինչու:

Այսօր ձեր իսկ վարչապետ կոչվածը քայլ առ քայլ զրոյացնում է այն, ինչի համար դուք տասնյակ տարիներ շարունակ խոսել եք, ինչը ձեզ համար արժեք է եղել:

Եթե Արցախը նա համարում է ադրբեջանական, իսկ արցախահային՝ թռած, թուրքին՝ պոտենցիալ բարեկամ, իսկ Հայոց Ցեղասպանությունը՝ «Մեծ Եղեռն», ապա Ջավախքի ու ջավախայերիս վրա նա ընդհանրապես թքած ունի:

Թքած ունի նաև ձեր դասավանդածի վրա, այն ամբողջ արժեհամակարքի վրա, որի անունն է ՀԱՅՐԵՆԻՔ: Նա փորձում է բոլորի մեջ սրսկել միայն այն գաղափարը,որ պետք է սիրել միայն Հայաստանի Հանրապետությունը և մարդկանց փորձում է դարձնել միայն ՀՀ քաղաքացիներ, հանելով հայերի մեջից ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Եթե ես եմ սա հասկանում, դուք, համոզված եմ, առավել ևս:

Բայց ես, հենց ձեր սաներից մեկը, ցավ եմ ապրում այս անարդարություններից ու փորձում եմ պայքարել այս չարիքի դեմ իմ հնարավորությունների սահմաններում, իսկ դուք՝ որպես իմ արդեն «նախկին» ուսուցիչ, ունենալով քաղաքական լծակներ, չարի կողմն եք անցել ու լուռ հետևում եք, թե ինչպես են ոչնչացնում մեզ՝ պահանջատեր հայերիս:

Պարոն Թորոսյան, երևի ես և իմ նման հազարավոր ուսանողներ այսքան տարիներ շարունակ սխալ կարծիք ենք կազմել ձեր անձի մասին: Ակնհայտ է, որ դուք միայն խոսում էիք այդ արժեքների մասին, բայց ինքներդ այդ արժեքներին, տեր չեք չկանգնեցիք ու դավաճանեցիք մեզ: Պատճառները թե ինչու դուք դարձաք «հանցակից» կարող են լինել բազմաթիվ, բայց արդյո՞ք դրանք այդքան կարևոր են: Համոզված եմ, ձեր բնավորության սահմաններում դուք այս ամենը ներկայացնելու եք որպես հմտություն, դիվանագիտական փայլուն քայլ և այլն: Բայց այդ էժանագին լոլոներին այլևս ոչ մեկս չենք հավատում ու լուրջ չենք ընդունում:

Հայոց Պատմության մեջ Վասակ Սյունին հիշատակվում է որպես վախկոտ դավաճան, իսկ Վարդան Մամիկոնյան՝ որպես ՍՈՒՐԲ:

Այս գրառման մեջ ուզում եմ ասել, որ ինձ համար այլևս գոյություն չունի երբեմնի Տերյան և Ջիվանի ասմունքող, Հայրենիքի ամեն մի կտորը պաշտող, և իմ կողմից ավագ ընկեր համարվող հարգարժան պարոն Թորոսյանը, որը տարիներ շարունակ առաջնորդել է ինձ որպես ջավախահայ դասախոս ԵՊՀ-ում, լինելով նաև իմ դիպլոմային աշխտանքի ղեկավարը:

Ի դեպ, դիպլոմային աշխատանքս էլ, կհիշեք երևի, հենց ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍԿԱՆՈՒԹՅԱՆ վերաբերյալ էր, որին դուք մեծ հավանություն էիք տվել:

Պարոն Թորոսյան, դուք չկաք այլևս ինձ համար, ու հավատացեք, դուք չկաք նաև հարյուրավոր ջավախահայերի և ուսանողների համար, որոնց հետ կյանք եք ապրել:

Գնացեք ձեր ողորմելի, թուրքի կոշիկը լպստող վարչապետի հետ խորոված ուտելու և քաղաքացու օրը նշելու:

Իսկ մենք, թուրքի հետ չհաշտվածներս Ջավախքը, Արցախը, Նախիջևանը և, ընդհանրապես, ամբողջ ՄԵԾ ՀԱՅՔԸ ՀԱՅՐԵՆԻՔ համարողներս, դեռ մեր անելիքը կանենք, հեչ չկասկածեք, երբեմնի իմ կողմից հարգված պարոն Թորոսյան»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հնարած «Քաղաքացու օրը», ինչի առիթով Երևանի կենտրոնում կազմակերպվել էր քոչվոր ու խաշնարած ցեղերին բնորոշ խորոված փարթի, Շիրակ Թորոսյանը ևս, միանալով այդ խայտառակությանը, հանդես էր եկել «ուղերձով»` նշելով.

«Քաղաքացու այլընտրանքը հպատակն է:

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստանի հպա՛րտ քաղաքացի»: