|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր սպառնալիքը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը այս մասին ասել է «Վեստի»-ի լրագրող Զարուբինի հետ զրույցում։
«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի շահերի և մասնակցության հաշվի առնելու»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի որակել էր որպես համաշխարհային առաջնորդների, որոնք «Եվրոպայի հակառակորդներն են»։
«Չպետք է թերագնահատել այն փաստը, որ սա եզակի պահ է, երբ ԱՄՆ նախագահը, Ռուսաստանի նախագահը և Չինաստանի նախագահը հակադրվում են եվրոպացիներին»,- հայտարարել էր Մակրոնը: