Միասին կարող ենք
կարևոր
790 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 13:55
Հասարակություն

«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը

«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը

Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 14-ին արտառոց գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 69-ամյա Վառվառա Մ․-ն և հայտնել, որ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են «Ավան առողջության կենտրոն»-ի 4-րդ հարկի կադրերի բաժնի աշխատասենյակում գտնվող հիշյալ ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 50-ամյա Արա Ն․-ի 27․03․2026թ․-ի աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող թիվ 108 հրամանը։

Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Վառվառա Մ․-ն աշխատում է «Ավան առողջության կենտրոն»-ում, որպես բուժ․ գծով տեղակալ։