|
Փոխարժեքներ
26 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է տեղի ունեցած կրակոցները կապված լինեն Իրանի պատերազմի հետ.
«Ես այդպես չեմ կարծում, բայց երբեք չես իմանա։ Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում»
Ավելի ուշ Թրամփն ասել է, որ «շատերին պարզապես դուր չի գալիս իր ձեռքբերումները նախագահի պաշտոնում»:
«Դա անսպասելի էր։ Սակայն անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունը զարմանալիորեն լավ աշխատեցին։ Միջոցառումը խոսքի ազատության մասին էր. ներկա էին և՛ քաղաքական գործիչներ, և՛ մամուլ։
Կրակել են մեկ սպայի վրա, բայց զրահաբաճկոնը փրկել է նրան. կրակոցը արձակվել է շատ մոտ տարածությունից և հզոր զենքից»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, որին ներկա է եղել նաև Թրամփը։
Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին։
Նա ձերբակալվել է։