|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ բանաձևը; Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքի հաղորդած տեղեկատվությունը։
«Իրանը միջնորդներին տեղեկացրել է երեք փուլերի վրա հիմնված բանակցային ձևաչափի մասին, և եթե Վաշինգտոնն ընդունի այն, Թեհրանը կբանակցի դրա համաձայն»,- ասվում է հրատարակության մեջ։
Նախաձեռնության համաձայն՝ բանակցությունների առաջին փուլում պետք է կենտրոնանան պատերազմի դադարեցման և Իրանի ու Լիբանանի դեմ հետագա ռազմական գործողություններ չլինելու երաշխիքներ ստանալու վրա։
Երկրորդ փուլում՝ պատերազմի ավարտից հետո կողմերը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ։
Միայն այս երկու կետերի կատարումից հետո կքննարկվի Իրանի միջուկային ծրագիրը։