|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայ պատանիները, ովքեր ներկայացնում էին «Կիլիկիա-2» ֆուտբոլային ակումբը՝ մարզիչ Գագիկ Թերջյանի գլխավորությամբ, 2026 թվականի ապրիլի 8-ից 14-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցեցին Siriusi Cup 2026 մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարին և բարձրագույն լիգայում գերազանց հանդես գալով նվաճեցին ոսկե մեդալ և հաղթական գավաթը բերեցին Հայաստան։
Յոթ խաղում երկու ոչ ոքի և հինգ հաղթանակ արդյունքով խփեցին 15 գնդակ և գրանցվեց մեկ ինքնագոլ։ Մեր պատանիներից գոլի հեղինակ դարձան․
դասպասապահ Լեո Գրիգորյանը 1 գոլ,
Արմեն Հովհաննիսյանը 1 գոլ,
Արթուր Դանիելյանը 1 գոլ,
Նշան Ավագյանը 1 գոլ,
Վաչե Հայրապետյանը 1 գոլ,
Սամվել Խչատրյանը 1 գոլ,
Ռուբեն Մեհրաբյանը 2 գոլ,
Կարեն Թորոսյանը 3 գոլ,
Միքայել Գրիգորյանը 4 գոլ։
Պարգևատրման արարողության ժամանակ Կիլիկիա-2 ֆուտբոլիստները անհատական անվանակարգում ևս ստացան պատվոգրեր և մրցանակներ, մասնավորապես՝
Լավագույն դարպասապահ՝ Լեո Գրիգորյան
Ակումբի լավագույն խաղացող՝ Արմեն Հովհաննիսյան
Լավագույն հարձակվող՝ Կարեն Թորոսյան
Մրցաշարի լավագույն խաղացող՝ Արամ Գրիգորյան։