Միասին կարող ենք
կարևոր
652 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 18:14
Հասարակություն

«Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել

«Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում դիեր են հայտնաբերվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանությունների (հանկարծամահությունների) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։
Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։

Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս մեկ դի կա։

Բաժնի պետ Ռ․ Ներսիսյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ժամանել է և տեղում պարզել, որ տեղեկությունը հավաստի է։

Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։

2 դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։