կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 09:28
Առանց Կատեգորիա

«Ոչինչ չենք կա­րող ակնկալել, որով­հե­տև եթե ան­գամ տա­ղան­դա­վոր ու հան­ճա­րեղ բա­նակ­ցող­ներ լի­նեն, միևնույն է, նրանք ներ­կա­յաց­նում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին»․ «Փաստ»

«Ոչինչ չենք կա­րող ակնկալել, որով­հե­տև եթե ան­գամ տա­ղան­դա­վոր ու հան­ճա­րեղ բա­նակ­ցող­ներ լի­նեն, միևնույն է, նրանք ներ­կա­յաց­նում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին»․ «Փաստ»

Մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը բնական գազի գինը Հայաստանի համար կլինի 165 դոլար, և հարց է, թե ի՞նչ է սպասվում այս ժամկետը լրանալուց հետո: Այս համատեքստում նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՌԴ են գործուղվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը և ՀՀ հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ենթադրվում է, որ նպատակը հենց գազի գնի շուրջ բանակցություններն են:

«Գազի գնի վերանայումը բացառել չենք կարող, որովհետև գազի գնի շուրջ չկա պայմանավորվածություն, չկա պայմանագիր: Իհարկե, կարելի է գլխի ընկնել, որ գազի գնի շուրջ բանակցությունները ձախողել է հայկական կողմը: Ներկա իշխանությունների համար վերջին երեք տարում ձախողելը բնականոն երևույթ է և, հետևաբար, գազի գնի բարձրացման հավանականությունը բավականին մեծ է: Լավագույն դեպքում նույն գինը կմնա, որը գոնե այս պահի դրությամբ ամենևին ամենալավ տարբերակը չէ. եթե գրագետ իշխանություններ ունենայինք, ամենաքիչը 15-20 տոկոս ավելի էժան գնով կարող էինք գազ սպառել: Բայց գործող վարչակազմն ի վիճակի չէ գրագետ բանակցություններ վարել, երկխոսություններ սկսել, խնդիրներ դնել և հասկանալ, թե, վերջիվերջո, իրեն Ռուսաստանից ինչ է պետք, ու դրա դիմաց ինչ կարող է տալ: Սա, կարճ ասած, կոչվում է էներգետիկ երկխոսություն, որը փաստորեն, 2018 թ.-ից սկսած ձախողել են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվել յանը:

Խոսելով նշված ոլորտի ձախողման պատճառներից՝ նա հավելեց. «Շատ վատ են պատկերացնում ոլորտը, բացի այդ, չմոռանանք, որ շատ հաջող կերպով լուծարեցին էներգետիկայի նախարարությունը, լավագույն մասնագետներն արդեն հեռացել են: Հետևաբար, նման ձախողումները նորմալ երևույթներ են իրենց համար: 2019 թ. հունվարի 1-ին գործող վարչակազմի սխալ քաղաքականության հետևանքով գազի գինը 150 դոլարից դարձավ 165 դոլար: Դեռ 2018 թ. նոյեմբերին՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ, դժբախտություն ունեցա հանդիպել, այսպես կոչված, խորհրդականների հետ: Փորձեցի բացատրել, որ այն սխալները, որոնք թույլ են տալիս, հանգեցնելու են գազի գնի բարձրացմանը, ինչին ի պատասխան՝ մեծամտաբար ասացին, թե, կտեսնեք՝ գազի գներն իջնելու են: Բայց, ի վերջո, տեսանք, թե ինչ եղավ: Գազի գինը բարձրացավ 15 դոլարով, իսկ իրականության մեջ ոչ թե 15-ով, այլ ամենաքիչը 35 դոլարով. ճիշտ է, Հայաստանը 150 դոլարի պայմանագիր ուներ, սակայն մենք մոտ 20 դոլարով պակաս էինք վճարում: Կային որոշակի պայմանավորվածություններ:

Մասնավորապես, ներդրումների փոխարեն, որոնք Հայաստանում պետք է աներ «Գազպրոմ Արմենիան», գազի գինն էին իջեցնում: Ներքին պայմանավորվածություն կար, որն աշխատում էր, բայց, փաստորեն գազի գինը բարձրացավ մոտ 35 դոլարով, ու մենք փաստի առաջ կանգնեցինք»: Արմեն Մանվել յանը շեշտեց նաև, որ գազի գնի տեմպի իջեցումն էլ իր հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանը պետք է զարգացներ ջերմոցային տնտեսությունը. «Ջերմոցային տնտեսության զարգացումն էլ իր հերթին պետք է խթաներ նաև գյուղատնտեսության զարգացումը: Հիմա բոլոր ծրագրերը կանգնած են, ոչ մի ծրագիր չի աշխատում և, մեծ հաշվով, ամբողջ համակարգը քանդված է»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ գործուղումից սպասվելիք հնարավոր արդյունքներին՝ Ա.Մանվել յանը նկատեց. «Այդ մարդկանցից ոչինչ չենք կարող սպասել, որովհետև եթե անգամ տաղանդավոր ու հանճարեղ բանակցողներ լինեն, նրանք ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին: Այդ հանգամանքը խանգարում է մոսկովյան հնարավոր բանակցություններին: Եթե վարչապետ լիներ ցանկացած այլ անձ, բանակցություններ վարելը շատ ավելի հեշտ կլիներ, որովետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Մոսկվայում, այլ աշխարհի բոլոր երկրներում ոչ վստահելի անձի հեղինակություն ունի: Եվ այս իմաստով անիմաստ է խոսել բանակցություններին հնարավոր հաջողությունների մասին: Միակ ակնկալիքը ևս երեք ամսով գազի գինը պահպանելը կարող է լինել, բայց փաստը, որ մենք ռուսների հետ երկարատև պայմանագիր չունենք, ազդում է ինչպես տնտեսության, այնպես էլ ներդրումների վրա: Ոչ ոք չի գա ու ներդրում չի անի Հայաստանում, եթե արտադրանքը, որը պետք է ստեղծի ներդրողը, կախված է նաև գազի գնից: Գոնե մեկ տարվա համար պետք է իմանան՝ գազի գինը բարձրանալու է, թե ոչ: Այդ անորոշությունն ընդհանրապես ազդում է Հայաստանի տնտեսության վրա. երկիրն անորոշ, անհասկանալի ու կախված վիճակում է»:

Անդրադառնալով դիզելային վառելիքի ու բենզինի գնի աճին՝ Արմեն Մանվել յանը շեշտեց հատկապես միջազգային շուկայում առկա իրավիճակի մասին: «Միջազգային բորսաներում նավթի գինը վերջին 4-5 ամիսներին բարձրացել է՝ այն դեպքում, երբ անցած տարի կրկնակի ու եռակի էժան էր: Գների բարձրացման հիմնական պատճառներից մեկը դա է, բայց այլ պատճառները ևս չեն բացառվում»,-նշեց փորձագետը՝ շեշտելով Հայաստանում հիմնական ներկրողների միջև մրցակցության հավանականության մասին:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում