|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Լևոն XIV պապը կոչ է արել պատասխանատու կերպով օգտագործել միջուկային էներգիան, հայտնում է Vatican News-ը:
Նրա ուղերձը նվիրված էր Չեռնոբիլի միջուկային աղետի 40-րդ տարելիցին, որն, ըստ նրա, «դարձել է մարդկության խղճի խորհրդանիշը»: «Մենք Աստծո ողորմությանն ենք հանձնում զոհվածներին և բոլոր նրանց, ովքեր դեռ տառապում են դրա հետևանքներից», - ասել է նա:
Իր ուղերձում Հռոմի պապը զգուշացրել է գնալով ավելի հզորացող տեխնոլոգիաների օգտագործման վտանգի մասին: Նա հույս է հայտնել, որ միջուկային էներգետիկայի վերաբերյալ հնարավոր կլինի կայացնել կշռադատված և պատասխանատու որոշումներ: «Հուսով եմ, որ որոշումների կայացման բոլոր մակարդակներում միշտ կգերակայեն խորաթափանցությունն ու պատասխանատվությունը, որպեսզի ատոմային էներգիայի ցանկացած օգտագործում ծառայի կյանքին և խաղաղությանը», – ասել է Հռոմի պապը: