Միասին կարող ենք
կարևոր
550 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 11:05
Աշխարհ

Լիբանանում իսրայելական հարվածներից 14 մարդ է զոհվել

Լիբանանում իսրայելական հարվածներից 14 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  ապրիլի 26-ին Լիբանանի հարավային շրջանների վրա իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է 37 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակը տարհանման կոչ էր ուղղել հարավային Լիբանանի մի քանի գյուղերի բնակիչներին՝ նշելով, որ նրանք «պետք է անհապաղ տարհանվեն», իսկ գյուղերում մնալը «կվտանգի նրանց կյանքը»։

Բանակն ավելի ուշ հայտարարել էր, որ հրետանային և օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարավային Լիբանանում։

Իսրայելական կողմը մեղադրել է նաև «Հեզբոլլահ»-ին անօդաչու թռչող սարքով հարձակում գործելու մեջ, որի ժամանակ իսրայելցի մեկ զինվոր զոհվել, վեցը վիրավորվել էին։