Միասին կարող ենք
կարևոր
1006 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 13:22
Հասարակություն

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրոււմ է.

«Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։

Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում։

Թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։

Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում, այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է, հարգելի հայրենակիցներ…»։