Միասին կարող ենք
կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 13:38
Հասարակություն

«Ֆաստ»-ի ֆինանսավորմամբ՝ երկրորդ մեծ համերգը մեկ շաբաթում. «Ազատություն»

«Ֆաստ»-ի ֆինանսավորմամբ՝ երկրորդ մեծ համերգը մեկ շաբաթում. «Ազատություն»

«Վարչաբենդի» մասնակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացված համերգն ամբողջությամբ ֆինանսավորել է «Վիվառո» ընկերության սեփականատերեր Վիգեն և Վահե Բադալյաններին պատկանող «Ֆաստ» բանկը: Իրավապաշտպանները ահազանգում են, որ համերգը փաստորեն կուսակցական միջոցառում է:

«Ազատություն»-ը գրում է, որ սա վերջին մեկ շաբաթում երկրորդ համերգն է այս բանկի ֆինանսավորմամբ: Նախորդը Գյումրիի բեմում էր:

Տեսանյութում լրագրողը նշում է.

«Համերգը հովանավորում և ֆինանսավորում է խոշոր բույքմեքերական ընկերություններից մեկի սեփականատեր՝ Բադալյանների ընտանիքին պատկանող «Ֆաստ» բանկը։

Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքով  կուսակցություններին իրավաբանական անձինք, իսկ բանկն իրավաբանական անձ է, չեն կարող դրամ փոխանցել թեկուզ ծառայությունների տեսքով, իսկ եթե ֆիզիկական անձ է՝  առավելագույն չափը 10 միլիոն դրամ է, իսկ այս միջոցառումն ակնհայտորեն շատ ավելին արժի։

Իրավապաշտանները պնդում են, որ այստեղ  խախտում կա, իսկ «Անկախ դիտորդը» հակակոռուպցիոն կոմիտե է դիմել»։