|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանը ԱՄՆ-ին նոր առաջարկ է ներկայացրել Հորմուզի նեղուցը վերաբացելու և պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ հղում անելով ամերիկացի մեկ պաշտոնյայի և թեմային քաջատեղյակ երկու աղբյուրի։
Ըստ Axios-ի՝ իր առաջարկում իրանական կողմն կոչ է անում նաև միջուկային բանակցությունները հետաձգվել ավելի ուշ փուլի։
ԱՄՆ երեք պաշտոնյայի տվյալներով՝ ապրիլի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հարցով նիստ կանցկացնի իր ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության թիմի հետ։ Աղբյուրներից մեկի տեղեկություններով՝ Թրամփի թիմը կքննարկի բանակցություններում առկա փակուղին և հնարավոր հաջորդ քայլերը։
Ապրիլի 26-ին Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել Հորմուզի նեղուցի ռազմածովային շրջափակումը՝ նպատակ ունենալով ստիպել իրանական կողմին բանակցային սեղանի շուրջ համաձայնել իրենց առաջարկներին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում ճգնաժամը խորացավ նախորդ շաբաթվա վերջին, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցն ավարտվեց առանց առաջընթացի։ Իրանական կողմը չցանկացավ Իսլամաբադում հանդիպել Թրամփի դեսպաններ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Արաղչին ապրիլի 27-ին բանակցությունների համար արդեն ժամանել է Ռուսաստան։