Միասին կարող ենք
կարևոր
793 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-26 17:40
Աշխարհ

Աշխարհը չպետք է թույլ տա՝ Չեռնnբիլի աղետը կրկնվի․ Զելենսկի

Աշխարհը չպետք է թույլ տա՝ Չեռնnբիլի աղետը կրկնվի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհը չպետք է թույլ տա Չեռնոբիլի աղետի կրկնությունը։

«Քառասուն տարի առաջ աշխարհը բախվեց աշխարհի ամենամեծ միջուկային աղետներից մեկի՝ Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ ռեակտորի պայթյունի հետ։ Արտանետվեց զգալի քանակությամբ ռադիոակտիվ նյութ։ Հարյուր հազարավոր մարդիկ տարիներ շարունակ պայքարում են այդ ողբերգության հետևանքների դեմ։

Աշխարհը չպետք է թույլ տա, որ այս միջուկային ահաբեկչությունը շարունակվի, և դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին ստիպելն է դադարեցնել իր խելագար հարձակումները։

Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին այս ողբերգության հետևանքները հաղթահարելու համար։ Հարգանքի տուրք Չեռնոբիլի աղետի բոլոր զոհերի հիշատակին»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինական ԽՍՀ Լենինի անվան Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանում։

Ռեակտորի պայթյունի հետևանքով շրջակա տարածքները ենթարկվել են ռադիոակտիվ ճառագայթման։ 

Վթարից հետո մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները հետագայում դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ։

Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով ատոմային վթարների մեջ։ 

Ի դեպ, հայերն առաջիններից էին, որ մասնակցել են վթարի հետևանքների վերացման աշխատանքներին։

1986-1990 թվականներին Հայաստանից աշխատանքներին մասնակցել է 3 հազարից ավելի մարդ։