Փոխարժեքներ
15 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Պաշտոնական այցելությամբ Եթովպիա մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը, և այդ առումով Եթովպիա կատարած այցը լավ հնարավորություն է հեռահար ծրագրերն ուղենշելու առումով։ Այս գործընթացում նախարար Մնացականյանը կարևորեց նաև ՄԱԿ կողմից ընձեռնված տարբեր հարթակների կիրառումը:
ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնայի կառավարման ոլորտում Հայաստանի փորձում՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում ծավալեցին տարածաշրջանում թվային օրակարգի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակման և տվյալ ոլորտում Հայաստանում կիրառված լուծումները տեղայնացնելու հեռանկարների շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գործընկերներին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: