Միասին կարող ենք
կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-25 10:02
Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 25-28-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան`4-7 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26-27-ին, 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։