|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը գրում է․
«Հիմա Հ1 եմ նայում, կիրակնօրյա լուրերն են։
Ի՞նչ է կատարվում։
Տարօրինակ դեմքեր, տարօրինակ մարդիկ՝ ահավոր վուլգար, ահավոր անբարոյական ու անպատասխանատու ձևով քննադատում են ընդդիմությանը և ներկայացնում այն որպես պատերազմ բերող ուժ։ Ներկայացնում են, թե ընդդիմությունը չի ուզում Հայաստանի անկախությունը, ներկայացնում են, թե ընդդիմությունը ցանկանում է Հայաստանը դարձնել ռուսական գուբերնիա և նման բաներ…
Լավ, ո՞վ են այս մարդիկ։ Ի՞նչ է անում Հանրային հեռուստաընկերությունը մեր հարկերի հաշվին։ Ինչո՞ւ է Հ1-ը դարձել Նիկոլի սիվիկը։ Այս ամենի համար ո՞վ է պատասխան տալու։
Սա քարոզչական տեռոր է, որը տեղի է ունենում պետական մակարդակով, և ամենավատն այն է, որ՝ մեր հարկերի հաշվին։
Այս տարօրինակ մարդիկ, որոնք այսպես էշ-էշ խոսում են, պետք է իմանան, որ պատասխան են տալու ընդդիմության մասին սուտ ու պիղծ բաներ ասելու համար և որ մասնակցում են մի գործընթացի, որը խորքի մեջ տեռոր է»։