|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է.
«Շատերը, անկախ իրենց ցանկությունից ու կամքից, քննարկում են «Քանդենք պետության» կուսակցության բեմադրած թատրոնը։ Թատրոնը բեմադրվում է բովանդակությունը ոչնչացնելու համար, քանի որ բովանդակային դաշտում ասելիք չկա։ Ով ինչ ուզում է՝ ուտի, ով ոնց ուզում է՝ պարի, ինձ բացարձակ չի հուզում։ Բայց ինձ հուզում է այն, որ մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես բնավ չեմ ցանկանում։
«Դրան 2 լուծում կա՝ կամ առհասարակ ոչինչ չդիտել ու ոչնչի չհետևել, կամ էլ փորձել բովանդակություն ստեղծել ու քննարկման որակը փոխել։ Ինձ թվում է՝ «Քանդենք պետությանը» իրապես հեռացնել ցանկացող ուժերը պետք է նոր որակի քննարկում բացեն դաշտում, որպեսզի ընտրողն ուզենա հետևել քաղաքականությանը ու գնալ քվեարկության հունիսի 7-ին։ Հիշեք՝ եթե ընտրողների 60-70%-ը գնա ընտրության, Ալիևի մարդը մնալու շանս չունի»։