Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 11:36
Հասարակություն

Կաթողիկոսի խափանման միջոցը փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ

Կաթողիկոսի խափանման միջոցը փոխելու վերաբերալ միջնորդություն չի ստացվել․ ՔԿ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից։

«Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմից այս պահի դրությամբ որևէ միջնորդություն չենք ստացել», - նշել են ՔԿ-ից։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։