|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազությանը՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված` Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու հարցով: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Նշենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Տիգրան Խաչատրյանի ազատ արձակման հարցը: Բանն այն է, որ այս գործով մեղադրյալ` կալանավորված Յուրիկ Մանուչարյանը Տիգրան Խաչատրյանի կալանավորվելուց հետո ցուցմունք է տվել` նշելով, որ Հարություն Զաքարյանի աչքին ոչ թե Տիգրանն է հարվածել, այլ ինքը: Ըստ լուրերի՝ այս ցուցմունքից հետո Յուրիկ Մանուչարյանի եւ Հարություն Զաքարյանի միջեւ առերես հարցաքննություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հարությունը չի պնդել, որ Տիգրան Խաչատրյանն է հարվածել իր աչքին:
Եվ քանի որ Տիգրան Խաչատրյանի մեղադրանքի հիմքում դրվել է հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքը, չի բացառվում, որ առաջիկայում այս հիմքով էլ Տ. Խաչատրյանն ազատ արձակվի: