|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի Բասմաննայի դատարանը կդիտարկի Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
Միջնորդություն է ներկայացվել Հայրապետյանի խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու վերաբերյալ, որը կդիտարկվի այսօր:
Հուլիսի կեսերին Մոսկվայի Բասմաննայա դատարանը կալանք էր դրել «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի 85%-ի վրա: Նույն գործով հուլիսին ձերբակալվել էր հայկական սփյուռքի ներկայացուցիչ Լևոն Հայրապետյանը: Նրան մեղադրանքներ էին առաջադրել «Բաշնեֆտ» ընկերության փողերի լվացման եւ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների յուրացման համար: