կարևոր
11680 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-09 13:25
Քաղաքական

ՈՒՂԻՂ. Դատարանում շարունակում է քննվել ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

 Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ քննարկվում է ՀՅԴ անդամ  Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։  Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս.Մանուկյանի մեղավորության մասին։

Ի դեպ, Սուրեն Մանուկյանն  օրերս հայտարարել էր, որ դատական նիստի ընթացքում, հրապարակելու է 2  սկանդալային տեսանյութ, որոնք լույս կսփռեն այս քրեական գործի բոլոր հանգամանքների վրա։