|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվել՝ կառավարության նախաձեռնությամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք չենք կարող ձև անել, որ երեկ ոչինչ տեղի չի ունեցել: Ձերբակալվել է մեր գործընկեր, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանը: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ես երեկ տեսակցել եմ Գոհար Ենոքյանին, պնդում եմ, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Կոչ եմ անում իմ գործընկերներին` միանալ ԲՀԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին՝ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Վստահ եմ, որ նա, ազատության մեջ լինելով, հանրային վտանգ չի ներկայացնելու մեր փառահեղ արդարադատության համար, որ նրանք կայացնեն իրենց փառահեղ վճիռը»,- ասաց պատգամավորը: