|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով հերթական դատական նիստը:
Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ գործով որպես տուժող անցնող ոստիկան Շահեն Հարությունյանը նախորդ նիստերից մեկում սուտ ցուցմունք է տվել, և միջնորդեց նրան կրկին հարցաքննել: Դատավորը բավարարեց միջնորդությունը:
Փոխարենը դատավորը մերժեց Առաքելյանի՝ տուժող ճանաչված Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանում նման միջնորդություն չեն ներկայացրել, թեև դրա հնարավորությունն ունեցել են:
Դատավոր Եվա Դարբինյանը մերժեց նաև այս գործով որպես վկա անցնող Հրանտ Միրիջանյանին կրկին դատակոչելու միջնորդությունը:
Այսօր դատարանը չթույլատրեց անգամ փաստաբան Մուշեղ Շուշանյանին` ներկայացնել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` կալանքը, փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանն այսպիսով հետաձգեց ակտիվիստների գործով դատավարությունը և նոր նիստ նշանակեց հոկտեմբերի 9-ին: