Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով պաշտպանական կողմը պատրաստվում է այսօրվա դատական նիստում միջնորդություն ներկայացնել խափանման միջոց ընտրված կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ․ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Խոսքը թե՛ գրավի, թե՛ անձնական երաշխավորության մասին է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, և իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորություն սահմանել Առուշանյանի պատշաճ վարքագծի համար»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նա հույս հայտնեց, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում կդրսևորի օբյեկտիվություն և արդարադատություն կիրականացնի։