կարևոր
2611 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-11-11 23:46
Հասարակություն

Իրանագետը ստուգաբանել է, թե ինչ է նշանակում Սևանա լճի՝ թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը

Իրանագետը ստուգաբանել է, թե ինչ է նշանակում Սևանա լճի՝ թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը  տելեգրամյան էջում գրում է. 

«Քանի, որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք; կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։

Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։

Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտնել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ»։