|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Բաքվի բռնապետի արտգործնախարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ, այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը։
#մահ_թշնամուն»: