|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իրանական կողմը հայտարարել է, որ Իրանի հողի վրա անմիջական հարվածների դեպքում պատասխանելու են և՛ ԱՄՆ-ին, և´ այն երկրին, որի տարածքից ԱՄՆ-ն կփորձի հարձակում կատարել, ըստ Yerkir.am-ի, ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը:
«Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո շատերն էին սպասում իրանական կողմի վրեժին, բայց ե՞րբ և ի՞նչ տեսքով կլիներ չգիտեին: Իրանական լրատվամիջոցները հայտնում են ԱՄՆ 80 զինվորականի մահվան մասին, ԱՄՆ լուռ է: Հստակ չէ նաև արձակված հրթիռների թիվը»,- ասաց իրանագետը:
Ըստ Գարիկ Միսակյանի՝ տարածաշրջանում արդեն իսկ տեսանելի է ԱՄՆ-Իրան լարվածություն հավանական զարգացումները. «Գիշերվանից փաստորեն ռմբակոծվեց մեկ այլ երկիր՝ Իրաքը: Մենք ականատես ենք լինում դասական հիբրիդային պատերազմի, երբ երկու երկիր իրար դեմ պատերազմում են երրորդ երկրի տարածքում, չի բացառվում, որ աշխարհագրական լարվածությունը կարող է տարածվել և ընդգրկել Սիրիան, Լիբանանը, Իսրայելը և այլն»:
ԱՄՆ-Իրան գործողությունները տարածաշրջանում առաջ են բերելու նաև տնտեսական խնդիրներ:
«Պարսից ծոցում ցանկացած լարվածություն կբերի տնտեսական խնդիրների, քանի որ հենց հարձակման առաջին ժամերից սկսվեց նավթի գնի թանկացումը և միջազգային բորսաներում խնդիրներ եղան»,- ասաց նա: