կարևոր
4450 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-03 11:06
Քաղաքական

Պետք է սկսել անխտիր բոլոր ոլորտներում պատրաստվել գոյութենական պայքարի. իրանագետը պարզաբանում է

Պետք է սկսել անխտիր բոլոր ոլորտներում պատրաստվել գոյութենական պայքարի. իրանագետը պարզաբանում է

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքում գրում է․

Գերեվարված մեր որդիների հանդեպ նողկալի ոճրագործության այսօր տարածված կադրերը ևս մեկ անգամ, ցավալիորեն, ապացուցում են, որ Բաքվի բռնապետական վարչախմբի՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ ունեցած բարբարոսական հակատեսլականում ոչ միայն տեղ չի «նախատեսված» հայկական պետականության, այլ նաև հայերիս ու հայաստանցիներիս ֆիզիկական գոյության և մեր քաղաքակրթության համար ընդհանրապես։

Ուստի պետք է մի կողմ դնել բոլոր սին և անպտուղ պատրանքներն ու խոսույթը և արդեն երեկվանից սկսել անխտիր բոլոր ոլորտներում պատրաստվել գոյութենական պայքարի, որն իրականում քաղաքակրթության պայքարն է բարբարոսական հակաքաղաքակրթության դեմ՝ այն հակատեսլականի դեմ, որում մեզ համար «նախատեսված» է ստրկացում և ֆիզիկական ոչնչացում։

#հավերժականՀայաստանը