| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված «քյոհնա» բառին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քանի որ ամբողջ ֆեյսբուքը «քյոհնա» բառն է քննարկում, ասեմ, որ իրանական ծագման բառ է, հմմտ․՝ դասական նոր պարսկերեն کهنه [kuhna], ժամանակակից պարսկերեն արտասանությամբ [kohne], բայց դատելով ö [յո]-ից՝ հայերեն բարբառներ է մուտք գործել թյուրքական միջնորդությամբ` հմմտ․՝ ադրբեջաներեն köhnə, եւ բոլոր լեզուներում նշանակում է «հին»։
Երեւանում կարծես թե կիրառվում է միայն մեկ, այն էլ հայհոյական բառակապակցության մեջ»:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Ծաղկաձորից ու գրել. «Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»: