Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական պատրաստություններից շատերը քողարկվում են Եվրամիության շղարշով։ «Եվրոպական միություն» անվանումը Արևմուտքի ռազմական նպատակներն իրականացնելու համար ընդամենը քողարկման տարբերակ է։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցին։
«ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»,– ասաց Զախարովան։
Դիվանագետի կարծիքով` եթե գործեն ԵՄ–ի միջոցով, ապա ՆԱՏՕ–ի ռազմական ձգտումների վերաբերյալ հարցեր այլևս չեն առաջանա։
«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք տեղակայվելու են։ Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Դիվանագիտություն, քաղաքականություն, բանակցային գործիքակազմ. դա կարող է օգնել։ Երբ քաղաքական ինստիտուտների քողի ներքո գործի են դրվում ռազմաքաղաքական դաշինքները, ապա այդ ամենը մեծ հարցականի տակ է դրվում»,– հավելեց նա։
Այդ համատեքստում նա հայտարարեց, որ ՀԱՊԿ–ը, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե հրամանատարավարչական մեթոդներով, այլ կոնսենսուսով։