| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մտահոգ է, որ ԱՄՆ-ը կորցնում է համաշխարհային առաջնորդի դերը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, նա ասել է Die Welt թերթին տված հարցազրույցում` պատմելով անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի մասին:
«Ես երբեք չեմ տեսել ԱՄՆ-ը այդքան բևեռացված ու բաժանված, այդքան հակված հակամարտությունների տակ, որքան հիմա: Սակայն համաշխարհային առաջնորդի դերը ստանձնողը պետք է լինի ներսից ուժեղ, ինքնավստահ ու համախմբված»,- ասել է նա` հավելելով, որ եթե աշխարհի ամենախոշոր ժողովրդավարությունը ցուցաբերում է այդ մակարդակի լարվածություն, դա կարող է ապակառուցողական գործոն լինել ամբողջ աշխարհի համար:
Մոգերինիի կարծիքով` ապագայում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կգերակշռեն պրագմատիկ հարաբերությունները: «Մենք մեր հարաբերությունների նոր փուլի ենք մոտենում: Ստիպված ենք քննարկել յուրաքանչյուր թեմա` հասկանալու համար, թե ինչ ընդհանրություններ ունենք: Սակայն դա ողբերգություն չէ»,- ասել է նա: