Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրան-Իսրայել ներկա պատերազմը նոր աշխարհաքաղաքական անակնկալներ է մատուցում: Անսպասելիորեն Հնդկաստանը հայտնվեց Իսրայելին անվերապահ աջակցություն հայտնող պետությունների խմբում: Սա նշանակոըմ է, որ այն մեծ տնտեսական/տրանսպորտային նախագծերը որոնք անցնելու էին Չինաստանի-Հնդկաստանի-Իրանի տարածքներով և ձգվելու էին դեպի Ռուսաստան կան Եվրոպա, հնարավոր է, որ սառեցվեն կամ էլ դանդաղեն: Մյուսը տարանջատման խորացումն է Հավաքական Արևմուտք բևեռում:
Սկզբում դա երևաց ԵՄ և ԱՄՆ դիրքորոշումների հեռացմամբ կապված ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման Թրամփի քաղաքականության հետ: Այժմ դա խորանում է Իրան-Իսրայել պատերազմի հետ կապված: Եվրոպական առաջատար եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը Արաղչիի հետ, առանց Ռուբիոյի, դրա ապացույցն է: Արաղչին այժմ հանդիպելու է նաև Պուտինի հետ, որը ՌԴ-Իրան հակարևմտյան դաշինքի կարծրացում է:
Կարծում եմ, որ այլ վերադասավորումներ ևս կլինեն: Անշուշտ դրանք ազդելու են նաև հարավկովկասյան իրողությունների վրա: Անհամբեր սպասում եմ Իրան-Ադրբեջան և Իրան-Թուրքիա զարգացումներին, որտեղ շատ թաքնված էջեր կան, Իսրայելի գործոնը կա նաև այդ հարաբերություններում: