Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում, և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին:
Այս մտքերն են հնչեցվել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում: Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ:
Ի՞նչ հետևանքներ, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում:
Բայց արի ու տես այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով կարելի է նշել հետևյալը՝
Եվ այսպես շարունակ:
Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները:
Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք:
Ով է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար որն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարության, թե կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատեք հարգելի գործընկերներ:
Եվ վերջում ավելացնեմ, վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ոչ Վրաստանի ուկրաինացմանը»:
Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը»: