կարևոր
1666 դիտում, 3 օր առաջ - 2025-06-06 17:16
Հասարակություն

Սասունում ծպտյալ հայեր շատ կան, ասում են՝ ինչո՞ւ հայերը մեզ տեր չեն կանգնում, մեզանով չեն հետաքրքրվում․ Սասուն-Դիարբեքիրի բնակիչ

«Տարիներ շարունակ ուսումնասիրել ու բացահայտել եմ ծպտյալ հայերին, նրանց մեջ փորձում էի հայկականությունն արթնացնել։ Սզբում վախեցած ասում են՝ մենք հայ չենք։ Բայց երբ համառորեն պնդում եմ, որ հայ են, խոստովանում են։ Միշտ ասում են՝ ինչո՞ւ հայերը մեզանով հետաքրքրված չեն։ Սասունի Փասուր գավառում, մի գյուղ կա, որտեղ 200 իսլամացած հայեր կան։

Պապս իր աղջիկներին հայերի հետ է ամուսնացրել, նաև իր տղաներին ամուսնացրել է հայուհիների հետ։ Ասում էր՝ այնպիսի մեկի հետ ամուսնացեք, որ ձեր լեզուն չհայհոյի։ Մեր կենցաղը, խոսելաձևը տարբերվում է քրդերից։ Նաև հնուց եկած հայկական պարեր իմացող տարեցներ կան, որոնք, օրինակ, հարսանիքներին պարում են»,-yerkir.am-ի տաղավարում ասաց Սասուն-Դիարբեքիրի բնակիչ, հոդվածագիր Կարոտ Սասունյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։