Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդը կանգնում է, հաղթում է, չի կանգնում, չի հաղթում. Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքի ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը:
Ըստ նրա՝ տարիների ընթացքում ինչ-որ բաների, իհարկե, հասել ենք` քաղաքացիական ակտիվ շարժումներ կան, մարդկանց գիտակցությունն է բավականին բարձրացել, բայց եթե ուզում ենք քաղաքական փոփոխության հասնել, պետք է Կիեւին նայենք, տեսնենք` այնտեղ ինչպե՞ս եղավ, այստեղ էլ նույն ձեւով անենք:
«Թանկացումների հարցը լուծվում է` մարդկանց բարեկամները դրսում աշխատում են, եւ եթե նախկինում 100 դոլար էին ուղարկում, հիմա 130 դոլար են ուղարկում, եւ այդպես էլ հարցը լուծվում է: Դա չէ, որ մարդկանց բերում է այստեղ, մարդկանց Ազատության հրապարակ է բերում արդարության պահանջը: Մարդը պաշտպանված չէ, արդար դատավարության հույս չունի, իսկ թթվասերը 20 դրամով էժանացել, թե թանկացել է` խնայողության միջոցով էլ հնարավոր է լուծել հարցը, քանի որ շատ զարգացած երկրներում էլ են գների ցատկեր տեղի ունենում»,-ասաց Պասկեւիչյանը` հավելելով, որ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք այս երկրի տերն են, ոտքի են կանգնում` մինչեւ նոր իշխանություն հաստատեն.«Վատ իշխանությո՞ւն կհաստատեն, նորից կկանգնեն` մինչեւ կգա նորը: Բոլոր երկրներում այդպես է եղել»: