Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչև 1915 թվականը Չունկուշ ավանը տուն էր մոտ 10,000 հայերի և համարյա թե ուրիշ ոչ ոքի: Ցեղասպանության ժամանակ հայերին քշեցին-տարան դեպի Դուդան կոչվող կիրճը: Երբ տեղ հասան, նրանց մահակներով ու սվիններով մղեցին անդունդը: Այստեղ էլ նրանք զոհվեցին, եթե, իհարկե, չէին սպանվել մինչ այդ: The Armenian Weekly պարբերականը ներկայացնում է հատված Մեթյու Կարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գրքից, ջարդերից փրկված միակ աղջկա և նրա սերնդի մասին:
«Մի երիտասարդ հայ աղջիկ՝ 10 տարին հազիվ բոլորած, կագնած էր մահվան շեմին: Նա այդ օրը Չունկուշից տեղահանված խմբի մեջ էր, որը երթով շարժվել էր դեպի մահը: Աղջնակը գեղեցիկ էր, և գրավել էր թուրք զինվորներից մեկի ուշադրությունը: Նրա կյանքը փրկեցին: 10 տարեկանում նա դարձավ զինվորի հարսնացուն:
Հինգ տարի անց՝ 1920-ին, նրանց միությունից երեխա ծնվեց: Այս երեխային՝ Ասյա անունով, Չունկուշում մեծացրեց իր մայրը, ով մնացել էր իր ամուսնու տանը գյուղի մյուս «ծպտյալ հայերի» նման:
Երբ 2014թ. հանդիպեցի Աիյային, նա Չունկուշի միակ հայն էր: Թարգմանչի միջոցով Ասիան ինձ իր պատմությունը ներկայացրեց:
Իր հայրը՝ թուրք զինվորը, մահացել էր, երբ Ասիյան երեք կամ չորս տարեկան էր: Մեծանալիս նրա մայրը սովորեցրել էր, որ նա հայ է, բայց նաև ասել էր, որ նրա հայկական ինքնության տեղեկությունը չէին կարող կիսել իրենց հարևանների հետ: Նրանց ինքնությունը պիտի գաղտնի մնար:
11 տարեկանում նրան կնության տվեցին տարիքով շատ ավելի մեծ մի մարդու: Նա ինձ ասաց, որ այն ժամանակ աղջիկն իրավունք չուներ ընտրելու իր ամուսնուն: «Ինձ ամուսնացրին, ում հետ որ հարմար գտան»: Նա և իր ամուսինը մնացին Չունկուշում և 2 աղջիկ ու 1 որդի ունեցան:
Ես Ասյային հարցրի 1915թ. կոտորածների մասին: Իր մայրը, պիտի որ, բացատրած լիներ, թե ինչ է կատարվել, բայց Ասիյան հրաժարվեց խոսել այդ մասին: Նա մի փոքր խոսեց հին օրերի մասին:
«Մի ժամանակ Չունկուշը շատ գեղեցիկ էր: Եկեղեցիներն անցյալում այնքան գեղեցիկ էին», ասաց: Բայց հիմա «հին ժամանակներից էլ ոչինչ չի մնացել: Նույնիսկ բոլոր հայկական գերեզմանոցներն են ոչնչացրել»:
Ասյան պետք է որ 95 տարեկան լիներ, երբ 2014-ին. հադիպեցի նրան: Նրա կյանքն անցել-գնացել է տխթության հեղեղի մեջ: Ես նրան հարցրեցի, թե ինչպես է իրեն զգում, երբ սփյուռքից որևէ հայի է հանդիպում՝ լինելով Չունկուշի միակ հայը:
«Լեռան չափ երջանիկ եմ դառնում»,- ասաց նա»:
Աղբյուրը՝ armeniangenocide100