|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը (WarGonzo) թելեգրամյան էջում իր տպավորություններն է կիսել պատերազմի թատերաբեմում հայտնված խաղաղ բնակիչների մասին:
«Ես ապաքաղաքական եմ: Ես քաղաքականապես կոռեկտ չեմ: Վախենում եմ, որ իմ խոսքով հարվածի տակ կդնեմ ինձ երաշխավորող մարդկանց: Բայց ես չեմ կարող պարզապես նայել խաղաղ մարդկանց, որոնք զանգվածային ռմբակոծության տակ են: Բայց այս մարդիկ, տեսնելով ինձ, փորձում են օգնել ինձ: Ինձ՝ տեսախցիկով մարդուն: Մեկ այլ երկրից եկած մարդուն: «Ընկեր, ծխախոտ ունե՞ս: Իսկ ջո՞ւր: Ցանկանո՞ւմ եք ուտել: Ինչպե՞ս կարող եմ օգնել»: Այս խաղաղ մարդիկ արյուն են թափում իրենց հողի համար: Ես տեսնում եմ ուժեղ կամքի տեր մարդկանց, որոնք ցանկացած պայմաններում տեր են կանգնում իրենց հողերին և պատրաստ են օգնել բոլորին, ովքեր անտարբեր չեն իրենց երկրում, իրենց հողում տիրող իրավիճակի նկատմամբ: Ինձ համար դժվար է զսպել իմ խոսքերը: Մի օր դուրս կպրծնեն...», - գրել է Պեգովը: