կարևոր
2467 դիտում, 5 ամիս առաջ - 2025-06-06 17:06
Հասարակություն

Թուրքերը միշտ վախեցել են դաշնակցականներից, պապս միշտ պատմում էր նրանց հերոսություններից ու Հրայր Դժոխքից․ Սասուն-Դիարբեքիրի բնակիչ

«Պապիկիս հորեղբոր անունը Մրդո է, նա դաշնակցական էր։ 1893-94 թվականներին դաշնակցականները նախապատրաստում էին ժողովրդին ինքնապաշտպանության։ Դատավորի օգնական կար՝ Պողոսը, ասում էր՝ «ես չեմ կարող Օսմանյան պետությանը դեմ դուրս գալ»։

Թուրքերը միշտ վախեցել են դաշնակցականներից, համարել են ահաբեկիչներ։ Պապիկիս հաճախ էի խոսեցնում, որպեսզի ինչ-որ բաներ իմանամ, փոքր պատմություններ էր պատմում նրանց հերոսությունների մասին, բայց միշտ զգուշավոր էր խոսում, որպեսզի որևէ մեկը չլսեր, հատկապես երբ խոսում էր Դաշնակցության մասին»,-այս մասին Yerkir.am-ի տաղավարում ասաց Սասուն-Դիարբեքիրի բնակիչ, հոդվածագիր, լուսանկարիչ Կարոտ Սասունյանը։  

« «Ազատություն, արդադրություն, Դաշնակցություն», մենք այդպես ենք ընկալում Դաշնակցությանը։ Թուրքիայում հայերը կարող են անդամագրվել տարբեր կուսակցությունների, բայց հոգու խորքում, մեր մտածելակերպով մենք բոլորս դաշնակցական ենք, քանի որ Դաշնակցությունը ոչ թե կուսակցության անուն է, այլ փիլիսոփայություն է, գաղափարախոսություն է, առաջնորդող մի կառույց է, որը 100 տարուց ավելի է կանգուն է»,-ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ