կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-10 10:16
Հասարակություն

Վստա՛հ ենք՝ մեզանով պետք է վերընձյուղվի՛ պայքարը. Աշտարակում տեղադրվեցին ՀՀ և Արցախի դրոշները

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ Աշտարակում տեղադրել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշները։

Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառման ընթացքում քաղաքացիները երթով, հնչեցնելով «Աշտարա՛կ, ոտքի՛» կոչը, դրոշները տեղափոխեցին տեղադրման վայր։

«Մենք հաստատակամ ենք, վճռական և վստահ, որ մեզանով պետք է վերընձյուղվի պայքարը։ Մենք վստահ ենք նաև, որ նույն հաղթական ժողովուրդն ենք, այն ժողովուրդը, որը ծնկի բերեց Ադրբեջանին, այն ժողովուրդը, որը, երբ Շուշին գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ, և կտրված էր ցամաքային կապը Հայաստանի Հանրապետության հետ, կարողացավ ուղղաթիռներով սնունդ, վառելանյութ և զենք-զինամթերք տեղափոխելով հաղթանակ տանել։ Մենք նու՛յն այդ հաղթական ժողովուրդն ենք», - դրոշների տեղադրման արարողությունից հետո իր ելույթում նշեց բժիշկ, ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը՝ հավելելով, որ մեկ բան է միայն փոխվել մեր կյանքում՝ ղեկավարությունը, որը թելադրում է, թե, իբր, մենք ճար չունենք և պետք է ուզենք, թե չուզենք, թուրքի հետ եղբայր դառնանք։

«Նրանք մեզ տանում են զիջումների, հայրենիքը մաս-մաս, պատառ-պատառ անելով՝ մենք մի օր աշտարակցիների սիրելի այս շրջանն էլ չենք ունենա»,- փաստեց Տարոն Տոնոյանը՝ նշելով, որ ճիշտ ղեկավարներ, ճիշտ հրամանատարներ ունենալու դեպքում կարող ենք մեր երկիրը պահել, պաշտպանել, զարգանալ՝ առանց հայրենիքի ինչ-որ մի մաս զիջելով։

Միջոցառման ֆոտոռեպորտաժը՝ այստեղ.