|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ շրջանների յոթ բնակավայրերի վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վոլոկոնովսկի շրջանի Շախովկա խուտորում անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքի նետման հետևանքով կոտրվել են սեփական տան պատուհանները, վնասվել է տանիքը։ Բորիսովի շրջանում Գրուզսկոյե գյուղն է ենթարկվել ԱԹՍ-ի հարձակման. վնասվել են մասնավոր տնային տնտեսության բակային կառույցը և պարիսպը։ Ռակիտյանսկի շրջանի Իլյոկ-Կոշարի գյուղում դրոնը պայթեցրել է արտադրական ձեռնարկության շենքերից մեկի տանիքը»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Շեբեկինսկի շրջանում յոթ դրոն է հարձակվել Նովայա Տավոլժանկա գյուղի վրա, վնասվել է ձեռնարկության երկու մասնաշենք, երեք մարդատար և մեկ բեռնատար ավտոմեքենա: Գրաֆովկա գյուղում դրոնի հարվածից կոտրվել են սեփական տան պատուհանները, վնասվել է ճակատամասը։
Մարզի ղեկավարի հաղորդագրության մեջ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։