կարևոր
1315 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-17 12:48
Աշխարհ

Ուկրաինան մեկ օրում ավելի քան 110 ԱԹՍ-ով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Ուկրաինան մեկ օրում ավելի քան 110 ԱԹՍ-ով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում ավելի քան 110 անգամ ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակվել են Բելգորոդի մարզի ինը շրջանների վրա, մեկ մարդ զոհվել է, մեկը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։

Մարզպետի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում 38 բնակավայր է հարձակման ենթարկվել Ուկրաինայի կողմից։ Արձակվել է 27 արկ, խոցվել է մեկ օդային թիրախ և արձանագրվել են 111 անօդաչու թռչող սարքերի հարձակումներ, որոնցից 51-ը խոցվել են: Նշված ժամանակահատվածում վնասվել են վեց մասնավոր տներ, առևտրային օբյեկտներ, կապի երեք օբյեկտներ, 1 պահեստ, երկու ձեռնարկություններ և 8 տրանսպորտային միջոցներ:

«Շեբեկինո քաղաքի, Կրասնոյե, Արխանգելսկոյե, Բեզլյուդովկա, Վոզնեսենովկա, Գրաֆովկա, Կոշլակովո, Մեշկովո, Մուրոմ, Նեժեգոլ, Ռժևկա և Սերեդա բնակավայրերի վրա 45 ԱԹՍ է հարձակվել, որոնցից 34-ը ճնշվել և խոցվել են։ Արխանգելսկոյե գյուղում անօդաչուն հարձակվել է հեծանիվով տղամարդու վրա։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է»,- հայտնել է մարզպետը։