| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում կոմբայնավարը ծանր վիրավորվել է դաշտում տեխնիկայով աշխատելու ընթացքում։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի շրջանի Բոչկովկա գյուղից ոչ հեռու, դաշտում աշխատող կոմբայնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Վարորդը վիրավորվել է, ծանր վիճակում տեղափոխվել է Օկտյաբրսկի ավանի հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,-տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Բացի այդ, Բելգորոդի շրջանի Ցերկովնի խուտորում գյուղատնտեսական ձեռնարկությունը ենթարկվել է ուկրաինական երկու դրոնների հարձակման, իսկ Շեբեկինո քաղաքի արտադրական ձեռնարկությունը գրոհել են ուկրաինական 4 անօդաչու թռչող սարքեր, ևս մեկ անօդաչուի հարվածից առևտրային ձեռնարկության տարածքում վնասվել է ծառայողական բեռնատար ավտոմեքենան:
«Սուրկովո գյուղում դրոնը հարվածել է մասնավոր տան. վնասվել է տանիքը։ Գրայվորոն քաղաքում երկու անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով կոտրվել են երեք առանձնատների պատուհանները, վնասվել են տանիքները, ճակատամասերն ու ցանկապատերը: Բացի այդ, վնասվել է մեկ սոցիալական օբյեկտի ապակեպատումը։ Կոզինկա գյուղում դրոնը հարվածել է մարդատար մեքենայի», – նշել է Գլադկովը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվումէ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։