|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում շուրջ 180 անգամ գնդակոծել և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Բելգորոդի մարզի 9 շրջանների վրա, մեկ մարդ տուժել է: Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի կողմից հարձակման է ենթարկվել 36 բնակավայր։ Ընդհանուր առմամբ արձակվել է 145 արկ, արձանագրվել է 34 հարձակում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Հաշվետու օրվա ընթացքում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել երկու բազմաբնակարան շենքերում, 10 առանձնատներում, երկու ավտոմեքենաներում, կապի երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, ինչպես նաև վնասվել են արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունների շինություններ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: