Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ուկրաինացի զինվորականները նախորդ օրվա ընթացքում 15 արկով և 3 ԱԹՍ-ով հարձակվել են Բելգորոդի մարզի չորս շրջանի վրա, զոհեր չկան։ Այս մասին հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովը Telegram-ում հրապարակել է դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրետակոծության ամփոփագիրը։ Ըստ այդ տվյալների՝ երկու գյուղերի ուղղությամբ արձակվել է 15 արկ, անօդաչու սարքերով հարված է հասցվել երեք բնակավայրի, գյուղերից մեկում վնասվել է բնակելի տան տանիքը։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի շրջանի ողջ տարածքում հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։